Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանի նորագույն պատմության սև էջը փակվելու է

Հայաստանի նորագույն պատմության սև էջը փակվելու է
07.05.2024 | 20:14

Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան, նրան չի էլ հետաքրքրում , որ իր ասածները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլև նույն թեմայով ասած ստերն իրար չեն բռնում։ Լրագրողները հոգնել են նրա ստերը հերքելուց, ուստի մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են նրա ասուլիսը լուսաբանելուց։ 2018 թվականից միայնակ, գաղտնի բանակցություններ վարած, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ժառանգությունից հրաժարված, բանակցությունները սեփական զրոյական կետից վարած, 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում <<«»Արցախը Հայաստան է վերջ>> գոռացած, 2020թ․ հուլիսին Տավուշում ռազմական ավանտյուրա նախաձեռնած, այդ առթիվ Սարդարապատում մեծ հանդես անցկացրած Նիկոլ Փաշինյանը ասում է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր: Նա հիմա էլ հանրությանը նոր պատերազմով է վախեցնում, եթե սահմանազատման անվան տակ, առանց խաղաղության պայմանագրի նոր զիջումներ չանենք Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը վաղուց սպառված գործիչ է, նա վաղուց պետք է հեռանար։

Ահավոր ստերի, մեծ պարտությունների, հազարավոր զոհերի վեցամյակը ավարտվում է:

Հայաստանի նորագույն պատմության սև էջը փակվելու է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ